Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովի ՀՀԿ-ական բոլոր անդամներն առաջադրեցին Արման Թաթոյանի թեկնածությունը


Արման Թաթոյան, արխիվ

Արման Թաթոյան, արխիվ

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող բոլոր վեց անդամներն այսօր օմբուդսմենի պաշտոնում առաջադրեցին արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը։

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, հիշեցնենք, այս պաշտոնում այսօր առաջադրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը վաղը 18.00-ն է: Իսկ ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կորոշի, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խորհրդարանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG