Մատչելիության հղումներ

logo-print

Մարուքյանը և Մարգարյանը օմբուդսմենի պաշտոնում առաջադրել են Փոստանջյանի թեկնածությունը


Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյան

Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր) և Հովհաննես Մարգարյանը («Օրինաց երկիր» խմբակցություն) Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում առաջադրել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

Իշխող Հանրապետական կուսակցության ՄԻՊ թեկնածուն, հիշեցնենք, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է։

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը երեքշաբթի 18.00-ն է: Իսկ ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը կորոշի, թե ում թեկնածությունն է ներկայացնելու Ազգային ժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG