Մատչելիության հղումներ

Անակնկալ ստուգումներ՝ Հարավային ռազմական օկրուգի բոլոր ռազմակայաններում


Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Այսօր վաղ առավոտից Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բոլոր ռազմակայաններում անակնկալ ստուգումներ են սկսվել, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում։

«Մի շարք ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում անցկացվող ստուգումների արդյունքում կգնահատվի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը», - «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Շոյգուն նաև հանձնարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևին զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG