Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում հատուկ գործողությունների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել


«Ժողովրդի պաշտպանության միավորում» կազմակերպության անդամը թուրք-սիրիական սահմանին, 2-ը փետրվարի, 2016թ.

«Ժողովրդի պաշտպանության միավորում» կազմակերպության անդամը թուրք-սիրիական սահմանին, 2-ը փետրվարի, 2016թ.

Երեկ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում հատուկ գործողությունների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել։

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական Milliyet պարբերականը, նշում է, որ տներում թաքնված զինյալները չեն ենթարկվել իրավապահների հրամաններին և կրակ են բացել նրանց ուղղությամբ։

«Փոխհրաձգության հետևանքով ավելի քան 50 ահաբեկիչ է սպանվել, որոնք ենթադրաբար եղել են Քրդական բանվորական կուսակցության և «Ժողովրդի պաշտպանության միավորում» կազմակերպության անդամներ», - փոխանցում է աղբյուրը։

Թուրքական TRT հեռուստաընկերությունն էլ հաղորդում է 60 սպանվածի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG