Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վայք-«Զանգեր», Ապարան-Արագած-Թալին, Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները, Վայք-«Զանգեր», Գորիս-Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ըստ ՏԿԱԻՆ-ի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածում բուք է:

«ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG