Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ


Սերժ Սարգսյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում, 6-ը փետրվարի, 2016թ․

Սերժ Սարգսյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում, 6-ը փետրվարի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, այցի շրջանակներում նա Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, «որն իրականացվել է ՀՀ նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարարականի շրջանակներում»:

Սարգսյանն այնուհետև մեկնել է Քաջարան, որտեղ մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:

Աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը նաև ներկա է գտնվել Ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG