Մատչելիության հղումներ

Թայվանի երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ


Փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել վերապրածներին, Թայվան, 6-ը փետրվարի, 2016թ․

Փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել վերապրածներին, Թայվան, 6-ը փետրվարի, 2016թ․

Այսօր առավոտյան Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 14 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 155-ը:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Թայվանի ամենամեծ քաղաքներից մեկում՝ 2 մլն բնակչություն ունեցող Թայնանում, ավերվել է մի քանի շենք, որոշ շենքեր էլ վտանգավոր աստիճանի վթարային են դարձել: Փրկարարներին հաջողվել է ավերակներից դուրս բերել ավելի քան 220 մարդու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG