Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հաստատեց օմբուդսմենի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությունը


Արման Թաթոյան։ Լուսանկարը՝ «Փաստինֆո» լրատվական գործակալության

Արման Թաթոյան։ Լուսանկարը՝ «Փաստինֆո» լրատվական գործակալության

Իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցության նիստում որոշվեց արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։

«Այո, Հանրապետական խմբակցությունը որոշել է ինձ առաջադրել օմբուդսմենի պաշտոնում։ Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին` օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը:

Նշենք, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 9-ին, ժամը 18-ին: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին հանձնաժողովը կընտրի փետրվարի 12-ին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG