Մատչելիության հղումներ

Վարորդ հրաշքով փրկվել է։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծից մեկուկես կիլոմետր հեռու՝ Բերքաբեր գյուղում երեկ հակառակորդի գնդակից վնասվել է գյուղացիներից մեկի ավտոմեքենան։ Վարորդ Գորիկ Քոչարյանը հրաշքով է փրկվել։

«Մեքենայիս վրա գործ ունեի անելու, տարա գյուղի տարածքում յամա կար, գործ արեցի վերջացրեցի, դուրս եկա, կրակոցները սկսվեցին, մեքենաս թողեցի ու փախա, սկսեցին տարբեր զենքերից կրակել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Քոչարյանը։

Սահմանի մյուս կողմից գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից հազիվ փախած 67-ամյա բերքաբերցին ցույց է տալիս վնասված մեքենան, թվարկում արդեն ծանոթ զինատեսակները, որոնք հակառակորդը վերջին շաբաթում ավելի հաճախ է կիրառում։

XS
SM
MD
LG