Մատչելիության հղումներ

ԱԳՆ խոսնակը հերքում է թուրքական տեղեկատվությունը Վատիկանի հետքայլի մասին


Վատիկան - Հռոմի պապը, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ավարտին, 12-ը ապրիլի, 2015թ․

Վատիկան - Հռոմի պապը, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ավարտին, 12-ը ապրիլի, 2015թ․

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ թուրքական տեղեկատվությունը, թե «Վատիկանը հետքայլ է կատարել Հռոմի պապի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է»։

Երեկ ուշ երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի դեսպան Մեհմեդ Պաչաջըն վերադառնում է Վատիկան:

Պաշտոնական Անկարան Վատիկանում իր դեսպանին հետ էր կանչել անցած տարվա ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագից հետո, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի իրադարձությունները անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Այժմ, փաստորեն, Անկարան վերականգնում է Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Թուրքական կողմի այս հայտարարությանը նախորդել էր Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումը, որում Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG