Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահը անսահմանափակ առաջադրվելու իրավունք է ստացել


Նախագահ Էմոմալի Ռահմոնի լուսանկարը Դուշանբեում

Նախագահ Էմոմալի Ռահմոնի լուսանկարը Դուշանբեում

Տաջիկստանի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել հունվարին 22-ին ընդունված Սահմանադրության լրամշակումներին, որոնք նախագահ Էմոմալի Ռահմոնին ընձեռում են նախագահական ընտրություններին անսահմանափակ եղանակով առաջադրվելու իրավունք։

63-ամյա Ռահմոնը 1992 թվականից է ղեկավարում Տաջիկստանը։ Հաստատված մեկ այլ լրամշակմամբ՝ նախագահության թեկնածուի տարիքի նվազագույն շեմը 35-ից իջեցվել է մինչև 30, ինչը նշանակում է, որ 2020 թվականին նախագահության թեկնածու կարող է առաջադրվել Ռահմոնի ավագ որդին` Ռուստամ Էմոմալին։

Մի լրամշակմամբ էլ Էմոմալի Ռահմոնին շնորհվել է «Ազգի առաջնորդի» տիտղոս։ Ռահմոնը և նրա ազգականները անձեռնմխելիություն են ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG