Մատչելիության հղումներ

Հայաստանի և Մակաոյի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացել է


ՀՀ արտգործնախարարության շենքը
ՀՀ արտգործնախարարության շենքը

Փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրվել է ՀՀ Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր։

ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։

Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը, փոխադարձ ներդրումային հնարավորություններին, պաշտոնական պատվիրակությունների հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Մակաո կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Մակաոյի կառավարության առևտրի և ներդրումների խթանման ինստիտուտի նախագահ Ջեքսոն Չանգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Մակաոյում կազմակերպվող ցուցահանդեսների, տոնավաճառների և տարաբնույթ համաժողովների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շուրջ տեղեկատվության փոխանակման, պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG