Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի

Լուսանկարը՝ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ից փետրվարի 2-ը Ֆրանսիայում մի շարք հանդիպումներ է ունեցել «հանրային կարծիքի առաջատարների ու ֆրանսահայերի հետ»։

«Մի շարք մասնավոր հավաքներում ու լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին արտակարգ դրությանը և վերահաս ժողովրդագրական ճգնաժամին, արժանապատվությամբ լիազորված քաղաքացիների ու առանց քաղբանտարկյալների իրավական Հայրենիք կառուցելու մարտահրավերներին և ընթացիկ տարում իրական նոր Հանրապետություն կերտելու հրամայականին՝ վերջապես ընտրված այնպիսի վարչակազմով, որը հարգում է օրենքը, պաշտպանում քաղաքացիական իրավունքները, ապահովում պետական ինքնիշխանությունն ու անձնվիրաբար հետամտում ազգային շահին», - ասված է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG