Մատչելիության հղումներ

Էջմիածնի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող 5.5601 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆուտբոլի ակադեմիա կառուցելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ըստ հիմնավորման, ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 միլիոն դրամի ներդրում:

«Մեկ այլ որոշմամբ էլ, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 130 հասցեում գտնվող՝ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող` 1257.2 քառակուսի մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հեկտար հողամասը կնվիրաբերվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆեդերացիայի կարիքների համար՝ որպես մարզադաշտ օգտագործելու նպատակով», - փոխանցում է կառավարությունը՝ նշելով, որ Ֆեդերացիան հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով կիրականացնի 800 միլիոն դրամի ներդրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG