Մատչելիության հղումներ

Կառավարությունը «Հրազդան ցեմենտ»-ին ազատեց 510 միլիոն դրամ տույժից


Կառավարության հերթական նիստը, արխիվ
Կառավարության հերթական նիստը, արխիվ

Կառավարությունը «Հրազդան ցեմենտ» ընկերությանը ազատեց 510 միլիոն դրամ տույժից. համապատասխան որոշման նախագիծը գործադիրը հաստատեց այսօրվա նիստին։

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով, նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը։

Հրազդանի ցեմենտի գործարանը, հիշեցնենք, պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովի «Միկա լիմիտեդ» ընկերությանը։ Պարտքերի պատճառով գործարանն անցել է ՎՏԲ բանկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG