Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հաղորդում է, որ փետրվարի 4-ին ժամը 2.30 Թալինի հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արագածավան գյուղում ավտոմեքենաներ են այրվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը, Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրության համաձայն, պարզել է, որ «41-ամյա Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ (տվյալները ճշտվում են) հրկիզել են Համլետ Դ.-ի հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները և Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը»: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանությունը նաև փոխանցում է՝ երեկ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Արտյոմ Խամոյանի դիակը և 32-ամյա Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 35-ամյա Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 միլիմետր տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Արտյոմ Խամոյանը և 49-ամյա Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում։

Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, զենքն առգրավված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG