Մատչելիության հղումներ

Պորոշենկոն չի ցանկանում ընդունել Աբրոմավիչյուսի հրաժարականը


Այվարաս Աբրոմավիչյուս, արխիվ
Այվարաս Աբրոմավիչյուս, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ հայտարարել է, որ նույն օրը հրաժարական ներկայացրած էկոնոմիկայի նախարարը պետք է մնա և ընթացք տա բարեփոխումներին:

Նա փոխանցել է, որ հանդիպել և զրուցել է Այվարաս Աբրոմավիչյուսի հետ՝ երաշխավորելով իր աջակցությունը նաև հետագայում, և նախարարը «գնացել է մտածելու»:

Ծագումով լիտվացի Աբրոմավիչյուսը ավելի վաղ հայտարարել էր, որ բարեփոխումներ իրականացնելու անհնարինության պատճառով է հրաժարական ներկայացրել՝ ընդգծելով, որ գոյություն ունեցող համակարգի պայմաններում ինքն ու իր թիմը չեն կարող արդյունավետ աշխատել, քանի որ ենթարկվում են ուժեղ ճնշումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG