Իրաքում տասնյակ հազարավոր մարդիկ սննդի և դեղորայքի խիստ կարիք ունեն: Այս մասին հայտնում են երկրի իշխանությունները՝ հատուկ ուշադրություն հրավիրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերի հսկողության տակ գտնվող Ֆալուջա քաղաքի բնակիչների վրա:
Օգնության միակ տարբերակը օդային միջոցով է, քանի որ քաղաք մտնելու բոլոր ճանապարհները ականապատված են: Իրաքի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սովի պատճառով Ֆալուջայում արդեն մահվան դեպքեր կան: