Մատչելիության հղումներ

logo-print

Արման Սաղաթելյանը՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն


Արման Սաղաթելյան, արխիվ

Արման Սաղաթելյան, արխիվ

Արման Սաղաթելյանը նշանակվեց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն։ Այդ մասին տեղեկացնում է Հանրային ռադիոյի պաշտոնական կայքէջը:

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո։

Սաղաթելյանը 2013-2015 թվականներին եղել է նախագահի մամուլի խոսնակը, մինչ այդ աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, գլխավորել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանը: Լայն հանրությանը առավել հայտնի է հեռուստաէկրաններից, պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարն էր վարում, մի շրջան նաև «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG