Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողի հանդեպ բռնությունը


Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության փաստը:

«Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն: «Նրա բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա մի երիտասարդ մտել է շտապօգնության կենտրոնական ենթակայան ու, չենթարկվելով աշխատողների՝ այնտեղից դուրս գալու հորդորներին, բռնություն է կիրառել բուժաշխատողներից մեկի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG