Մատչելիության հղումներ

Լեյլա և Արիֆ Յունուսները բողոքարկել են Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը


Լեյլա և Արիֆ Յունուսները բանտից դուրս գալուց հետո, դեկտեմբեր, 2015թ.

Լեյլա և Արիֆ Յունուսները բանտից դուրս գալուց հետո, դեկտեմբեր, 2015թ.

Իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները բողոքարկել են իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Յունուսների պաշտպան Էլչին Սադիգովը։

Փաստաբանի խոսքերով, իր պաշտպանյալները քրեական պատասխանատվության են ենթարկվել անհիմն և ապօրինի։ «Բողոքարկման դիմումում նրանք մանրամասն հիմնավորել են այդ ապօրինությունները։ Պաշտպանական կողմն արդարացում է պահանջում»,- գրել է Սադիգովը։

Միջազգային ամբիոններից Ալիևի վարչակազմին հետևողականորեն քննադատած և Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համար պայքարած Լեյլա Յունուսը և նրա ամուսինը 2015 թվականի օգոստոսին դատապարտվել էին համապատասխանաբար 8.5 և 7 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական արդարադատությունը նրանց մեղավոր ճանաչեց մի շարք ֆինանսական հանցագործությունների մեջ։

2015 թվականի դեկտեմբերի 9-ին Վերաքննիչ դատարանի վճռով դադարեցվեց Յունուսի դեմ հարուցված փաստաթղթերի կեղծման մեղադրանքի քրեական հետաքննությունը: Հանվեց նաև կալանքը Բաքվի Նիզամի 53 հասցեում գտնվող նրան բնակարանի վրայից։ Բաքվի Վերաքննիչ դատարանի վճռի համաձայն՝ իրավապաշտպան ամուսինների դատապարտվել են պայմանական ազատազրկման 5 տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG