Մատչելիության հղումներ

Բախում Բաքվի դատարանում՝ լրագրողի սպանության գործով նիստի ընթացքում


Երեքշաբթի օրը Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում լրագրող Ռասիմ Ալիևի սպանության գործով լսումների ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և մեղադրյալների հարազատների միջև։ Լրագրողի սպանության մեջ մեղադրվողների ծնողներին զայրացրել է, որ դատավորը հրաժարվել է դատարան կանչել այն հիվանդանոցի բժիշկներին, որտեղ մահացել էր լրագրողը։

Նրանք սկսել են գոռալ, աթոռներ նետել՝ պահանջելով կանչել ու հարցաքննել բժիշկներին լրագրողի մահվան պատճառների շուրջ։ Դատական կարգադրիչների՝ մեղադրյալների ծնողներին հանգստացնելու փորձերն ապարդյուն էին, ինչից հետո նրանք արցունքաբեր գազ են կիրառել։

«Թուրան»-ի հետ զրույցում փաստաբան Ֆարիզ Նամազլըն, որը պաշտպանում է սպանված լրագրողի ընտանիքի շահերը, ասել է, որ այսօր ցուցմունք են տվել չորս վկաներ։ Փաստաբանը այնուհետև միջնորդել է բժիշկներին դատարան կանչելու վերաբերյալ, սակայն դատավոր Էլդար Իսմայլովը մերժել է միջնորդությունը, ինչն էլ հարուցել է մեղադրյալների ծնողների վրդովմունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG