Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը այդ մեղադրանքները հնչեցրել է Չիլիում անցկացվող ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովի կոնֆերանսի իր ելույթում:

Էրդողանը անդրադարձել է միջազգային օրակարգում գտնվող մի շարք հարցերի, մասնավորապես սիրիական ճգնաժամին, փախստականների խնդրին և ահաբեկչության դեմ պայքարին:

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, մինչև Սիրիայում պատերազմի սկիզբը, բազմիցս կոչ է արել Բաշար Ասադի վարչակազմին «ականջալուր լինել ժողովրդի պահանջներին և բարեփոխումներ իրականացնել», սակայն Ասադը, չլսելով այդ զգուշացումները, «իր քաղաքացիների դեմ ռումբեր, բալիստիկ հրթիռներ և քիմիական զենք է կիրառում»: Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը կանգնած են «սիրիական ռեժիմի» կողքին և միասին են սպանում մարդկանց:

Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև սիրիական պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Նա հայտարարել է, որ Թուրքիան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի տվյալներով, համարվում է ամենաշատ փախստական ընդունած երկիրը: «Թուրքիան ոչ ոքի առաջ իր դռները չի փակել: Մենք ապաստան ենք տվել 2.5 մլն փախստականի` անկախ ազգությունից, կրոնից և լեզվից», - հայտարարել է Էրդողանը` նշելով, որ Թուրքիան շուրջ 9 մլրդ դոլար է ծախսել փախստականների կարիքների համար:

Խոսելով ահաբեկչության դեմ միասնական պայքարի անհրաժեշտության մասին` Էրդողանը ընդգծել է, որ չպետք է տարբերակում դնել ահաբեկչական կազմակերպությունների միջև․ - «Չեք կարող ասել, թե այս ահաբեկչական կազմակերպությունը լավն է, իսկ այն մեկը` վատը»:

Նա հայտարարել է, որ ահաբեկչությունը կրոն և ազգություն չունի` անընդունելի համարելով իսլամի և ահաբեկչության կապի վերաբերյալ պնդումները։ «Իսլամը ծագում է խաղաղություն բառից: Նախ և առաջ, իսլամը երբեք թույլ չի տալիս ահաբեկչություն: Երկրորդ, ոչ ոք չի կարող իսլամը կապել ահաբեկչության հետ: Եվ երրորդ, «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որը ոչ մի կապ չունի իսլամի հետ», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG