Մատչելիության հղումներ

Էդ Ռոյսը ուղերձ է հղել Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ է հղել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի փակմանը և լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ քրեական հետապնդումներին։

«Մենք ուզում ենք անհանգստություն հայտնել մեր երկրների հարաբերություններին վնաս հասցնելու, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն հարկադրաբար փակելու և այդ լրատվամիջոցի առաջատար լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության կապակցությամբ»,- ասված է կոնգրեսականի նամակում։

Ռոյսը Իսմայիլովայի ձերբակալությունը համարում է «Ադրբեջանում մարդու իրավունքների, ինչպես նաև մամուլի ազատության շարունակվող սահմանափակումների վառ օրինակ»։

«Կոչ եմ անում Ձեզ ազատ արձակել Իսմայիլովային և բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են կասկածելի մեղադրանքներով։ Կոչ եմ անում նաև թույլատրել Բաքվի բյուրոյի գործունեության վերականգնումը»,- նաև գրել է կոնգրեսական Ռոյսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG