Մատչելիության հղումներ

Մերկելն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել


Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել

Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել օգտագործել Մոսկվայի ազդեցությունը Ուկրաինայի արևելքի անջատականների վրա՝ նպաստելու հակամարտության քաղաքական կարգավորմանը։

Ինչպես հաղորդում է Մերկելի մամուլի ծառայությունը, երկու երկրների առաջնորդները փետրվարի 2-ին հեռախոսազրույց են ունեցել։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը պետք է բարելավվի, հրադադարը պետք է շոշափելի լինի, իսկ միջազգային դիտորդները պետք է ազատ մուտք ունենան հակամարտության գոտի։

Փետրվարի 1-ին Մերկելը Բեռլինում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ Այդ հանդիպմանը նա հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու առիթ չի տեսնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG