Մատչելիության հղումներ

Ամերիկյան օդուժը ոչնչացրել է Աֆղանստանում ԻՊ-ի ռադիոկայանը


Աֆղանստանցի տղամարդիկ լսում են ԻՊ-ի ռադիոհեռարձակումը, Ջալալաբադ
Աֆղանստանցի տղամարդիկ լսում են ԻՊ-ի ռադիոհեռարձակումը, Ջալալաբադ

ԱՄՆ-ի և Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդում են, որ ամերիկյան օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռադիոկայանը, որը անցյալ տարվանից սկսած տարածում էր իսլամիստների հաղորդագրությունները։

Աֆղանստանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Աթաուլլա Հոքիանին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «Խալիֆաթի ձայն» ռադիոկայանը ոչնչացվել է փետրվարի 1-ին։ Տեղի բնակիչները հաստատել են հեռարձակման դադարեցումը։ Ամերիկյան կողմն իր հերթին տեղեկացնում է, որ ռադիոկայանը ոչնչացնելու համար պահանջվել է երկու ավիահարված։

Հաղորդվում է նաև, որ ամերիկյան օդուժի հարվածների արդյունքում սպանվել է 29 զինյալ, այդ թվում ռադիոկայանի 5 աշխատակից և ևս 3 հոգի, ովքեր աշխատում էին ռադիոկայանի կայքէջում։ Ռադիոկայանը, որը, աֆղանստանցի պաշտոնյաների պնդմամբ, շարժական էր, նաև օգտագործվում էր լրագրողներին հավաքագրելու նպատակով։ «Իսլամական պետություն» զինյալ խմբավորումը վերջին շրջանում ամրապնդել է իր դիրքերը Աֆղանստանում՝ 2014 թվականին Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասը գրավելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG