Մատչելիության հղումներ

Դեսպան Միլսը մտահոգություն է հնչեցնում փոքրամասնությունների նկատմամբ Մերձավոր Արևելքում գործադրվող բռնությունների առնչությամբ


Հայաստում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը այսօր մտահոգություն հայտնեց «Իսլամական պետության» և դրա աջակիցների կողմից «եզդիների, քրիստոնյաների և ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնությունների առնչությամբ»։

«Դա անշուշտ հանցագործություն է այն խմբերի ու համայնքների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ ապրել են այդտեղ, սակայն բռնությունների հետևանքով հարկադրված լքում են իրենց տասնամյակների բնակավայրերը», - ասաց դեսպանը։

Այս օրերին Ժնևում արդեն երրորդ անգամ հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարն ու մյուս գերտերությունների ղեկավարները՝ ճանապարհներ գտնելու սիրիական հակամարտությունը դադարեցնելու համար։

Այս առնչությամբ դեսպան Միլսն ասաց․ - «Ես լավատես եմ, բայց միաժամանակ՝ իրատես։ Արտաքին դերակատարները հիմա Ժնևում են, մնում է միայն ներքին դերակատարների հարցը, որպեսզի հաստատվի խաղաղություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG