Մատչելիության հղումներ

logo-print

Ձյուն, բուք ճանապարհներին․ Գորիս-Սիսիան ճանապարհը միակողմանի բացվել է


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Ժամը 13-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհը և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բաց է միակողմանի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:

Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 222-227-րդ կիլոմետրեր հատվածը՝ Սիսիան-Գորիս ճանապարհի 23-28-րդ կիլոմետրեր, բքի պատճառով տրանսպորտային միջոցների համար դարձել էր անանցանելի: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 280 քաղաքացու:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG