Մատչելիության հղումներ

Քիմպրոմցիները պահանջում են հանդիպում արդարադատության նախարարի հետ


Քիմպրոմցիների բողոքի ակցիան Վանաձորում, արխիվ
Քիմպրոմցիների բողոքի ակցիան Վանաձորում, արխիվ

«Վանաձոր Քիմպրոմ» գործարանի աշխատակիցներն այսօր վաղ առավոտից Լոռու մարզպետարանի շենքի մոտ էին՝ մարզպետ Արթուր Նալբանդյանից պահանջելով հանդիպում կազմակերպել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։

Նրանք ցանկանում են, որպեսզի նախարարը պարտադրի դատարանին կատարել իր իսկ կայացրած վճիռը. ըստ աշխատողների, «Ռեգիոն Էներջի» ընկերությանը պատկանող ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ), որտեղ իրենք աշխատել են, այսօր պատկանում է «Վանաձոր Քիմպրոմ»-ին։ Իրենք դեռ 2012 թվականին դատարանով պահանջել են իրենց չվճարված աշխատավարձերը։ Թեև դատարանի վճիռը եղել է ի օգուտ աշխատողների, սակայն մինչ օրս ընկերությունը 130 աշխատողի աշխատավարձ դեռ չի վճարել՝ շուրջ 100 միլիոն դրամ։

Մարզպետը խոստացավ հանդիպում կազմակերպել արդարադատության նախարարի հետ, սակայն նշեց, որ «Ռեգիոն Էներջի»-ն սնանկ է ճանաչվել, իսկ իրավահաջորդ «Վանաձոր Քիմպրոմ»-ն էլ շատ պարտքեր ունի, և հարց է՝ «հերթ կհասնի՞ նախկին ընկերության պարտքի մարմանը, թե՞՝ ոչ»։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG