Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ Դսեղի առողջության կենտրոնի մոտակայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն է ստացել Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանը, ով հետո տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևանի թիվ 1 Հերացու անվան համալսարանական հիվանդանոցային համալիր:

«Նախնական տվյալներով՝ 42-ամյա Ա.Խաչատրյանը հրազենային վնասվածքն ստացել է «Դսեղի առողջության կենտրոն»-ի մոտակայքում: Կատարվել է տեղանքի զննություն, որի ժամանակ կենտրոնից շուրջ 100 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել առգրավումներ և հարցաքննություններ», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն փոխանցում է, որ քննիչի որոշմամբ՝ Ա.Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող:

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG