Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Բաշար Ասադին


Սիրիա - Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում պայթյունների հետևանքները, 31-ը հունվարի, 2016թ․

Սիրիա - Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում պայթյունների հետևանքները, 31-ը հունվարի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հունվարի 31-ին Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ըստ վերջին տվյալների՝ Դամասկոսում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է յոթ տասնյակի:

Պայթյունների պատասխանատվությունը, հիշեցնենք, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG