Մատչելիության հղումներ

logo-print

Միջազգային արտակարգ իրավիճակ՝ կապված «Զիկա» վիրուսի տարածման հետ


Զիկա վիրուսը տարածող Aedes Aegypti մոծակը

Զիկա վիրուսը տարածող Aedes Aegypti մոծակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել Կենտրոնական և Հարավային Ամերիկայում «Զիկա» վիրուսի տարածման հետ կապված:

Կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չանը զգուշացրել է, որ վիրուսը տարածվում է «պայթյունավտանգ» արագությամբ: 2015 թվականի հոկտեմբերից ավելի քան 4000 մարդու մոտ հայտնաբերվել է վիրուսը, որը, ըստ բժիշկների, տարածում են հատուկ տեսակի մոծակները: Հազավոր երեխաներ են արդեն ծնվել լուրջ թերություններով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ վարակակիրների թիվը հաջորդ տարվա ընթացում կարող է հասնել 4 միլիոնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG