Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Պաշտպանության բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային (”AK” ինքնաձիգերից, “ДШК” գնդացիրներից, “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար հրացաններից), հրետանային (60 և 82 միլիմետրանոց ականանետերից) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (”ՀԱՆ-17”) հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG