Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ փոխնախագահը հանդիպել է ԵՄ դեսպանին


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ընդդիմադիր կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Զուրաբյանը «ներկայացրել է անցած հանրաքվեն և մատնանշել է, որ այն ամբողջությամբ կեղծվել է, այսինքն արժանացել է նույն ճակատագրին, ինչ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունները և հանրաքվեները»:

Քննարկվել է նոր ընտրական օրենսգրքի այնպիսի դրույթների ամրագրումը, որոնք թույլ կտան լուծել ընտրությունների օրինականության, վստահելիության, թափանցիկության հիմնախնդիրը: Զուրաբյանը նշել է, որ այդ խնդրի համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական և քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել 2017 թվականին Ազգային ժողովի ազատ և արդար ընտրությունների անցկացման խնդրի լուծմանն ուղղված քննարկումները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG