Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Աբովյանում, Եղվարդում, Գյումրիում և Աշոցքում տեղում է ձյուն:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG