Մատչելիության հղումներ

logo-print

Անցած գիշեր ռուս զինծառայողը փորձել է մուտք գործել Գյումրիի Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարան:

«Ազատության» հետ զրույցում տանտիրուհին՝ Ռուզաննա Երանոսյանը, պատմեց, որ հարբած ռուս զինծառայողը մոտ կես ժամ ուժգին թակել է իր դուռը՝ откройте дверь խոսքերով: Ընտանիքի անդամները զանգել են ոստիկանություն, ոստիկանները եկել և բերման են ենթարկել զինծառայողին:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ տարվում է քննություն, հրաժարվելով այլ մանրամասներ հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG