Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը։

«Հանրապետության նախագահն ընդգծել է հայ-վրացական ավանդական գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև հավասարակշռված մոտեցումների կարևորությունը տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյունից: Նախարար Թինաթին Խիդաշելին նշել է, որ Վրաստանում մեծապես գնահատում են հազարամյակների պատմություն ունեցող հայ և վրացի ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները, և ընդգծել, որ տարածաշրջանում նման հին պատմություն ունեցող բարեկամ ժողովուրդներին ոչինչ չի կարող բաժանել այն ճանապարհից, որը նրանք սկսել են հազարամյակներ առաջ ու միասին շարունակելու են նույնքան երկար տարիներ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Հանդիպմանը Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ՀՀ նախագահին ներկայացրել են Խիդաշելիի այցի շրջանակում հայ-վրացական ռազմական համագործակցության ուղղությամբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG