Մատչելիության հղումներ

Փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 62 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 13 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և դատախազը գործն ուղարկել է դատարան: 26 քրեական գործով 29 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Մյուս գործերով նախաքննությունները Հատուկ քննչական ծառայությունում և Քննչական կոմիտեում շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG