Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Այսօր ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ-ի անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:

Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի դեկտեմբերին Բելգրադում կայացած ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի արդյունքները, 2016 թվականին ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանն առնչվող և ԵԱՀԿ-ի մի շարք այլ օրակարգային հարցեր:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ նշելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության կարևորությունը։ Անդրադարձ է արվել Բեռնում անցյալ տարեվերջին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին։

Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը և շնորհակալություն հայտնել գրասենյակի ղեկավարին բեղմնավոր գործունեության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG