Մատչելիության հղումներ

logo-print

«Չե՛ք անցկացնի»-ն Ժողովրդավարության ազգային պլատֆորմ է ստեղծում


Սահմանադրական փոփոխությունների դեմ ակցիա, հոկտեմբեր, 2015թ․

Սահմանադրական փոփոխությունների դեմ ակցիա, հոկտեմբեր, 2015թ․

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը, որը պայքարում էր Հայաստանում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ընդունման դեմ, հայտարարում է իր համախոհների հետ Ժողովրդավարության ազգային պլատֆորմ ստեղծելու մասին:

Իր հայտարարությունում «Չե՛ք անցկացնի»-ն պլատֆորմի ստեղծումը պայմանավորում է նրանով, որ իրենք մտահոգված են Հայաստանում ժողովրդավարության սահմանափակումների և մարդու իրավունքների ոտնահարման համակարգված խնդիրներով, ընտրությունների և հանրաքվեների կեղծման մշտական պրակտիկան համարում են երկրի զարգացմանն ուղղված լրջագույն մարտահրավեր, Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքերի պաշտպանության և ազատ ու օրինական ընտրությունների անցկացման կարևոր նախապայման են դիտարկում քաղաքացիական արժեքների լայն տարածումը և քաղաքացիական հասարակության զարգացումը, կարևորում են ջանքերի համադրումը սպասվող ընտրական շրջանում ընտրությունների վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում:

Պլատֆորմի առաջիկա գործունեության հիմնական ուղղություններն են՝ ներգրավվել Ընտրական օրենսգրքի մշակումներում՝ հանդես գալով ընտրակեղծարարության մեխանիզմների սահմանափակմանն ուղղված սկզբունքային առաջարկներով, ապահովել հանրային լայն ներգրավվածություն փաստաթղթի մշակման աշխատանքներին, քաղաքացիներին իրազեկել ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր մեթոդների մասին՝ նախապատրաստելով առաջիկա ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG