Մատչելիության հղումներ

Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել


Սիրիա - Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքները, 31-ը հունվարի, 2016թ․

Սիրիա - Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքները, 31-ը հունվարի, 2016թ․

Դամասկոսում կիրակի օրը տեղի ունեցած պայթյուններն ուղղված են սիրիական հակամարտության կարգավորման նպատակով մեկնարկած բանակցությունների ընդհատմանը, հայտարարում է Եվրամիությունը։

Սիրիայի մայրաքաղաքում շիաների սրբատեղիի մերձակայքում ավտոմեքենայի պայթյունի և երկու ինքնասպան ահաբեկիչների գործադրած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Զոհվել է առնվազն 60 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG