Մատչելիության հղումներ

logo-print

Հրդեհ Իսահակյան գյուղում. այրվել են դպրոցի տանիքի փայտյա կառուցատարրերը


Այրվում է Շիրակի մարզի Իսահակյան գյուղի դպրոցի տանիքը: Այդ մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ):

«Այսօր, ժամը 12.03 ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիքը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.22-ին», - ասված է ՏԿԱԻՆ-ի հաղորդագրությունում:

Ավելի ուշ նախարարությունը հաղորդեց, որ այրվել են դպրոցի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 250 քառակուսի մետր մակերեսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG