Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան


Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի, արխիվ

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Վաղը պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի վրացական պատվիրակության և Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության միջև ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների միջև 2016 թվականի ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ:

Հանդիպումից հետո Թինաթին Խիդաշելին և Սեյրան Օհանյանը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

Վրացական պատվիրակության այցը Հայաստան կավարտվի փետրվարի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG