Մատչելիության հղումներ

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները ժամանեցին Ժնև՝ մասնակցելու բանակցություններին


Սիրիայի հարցով բանացություններ Ժնևում, 29-ը հունվարի, 2016թ.

Սիրիայի հարցով բանացություններ Ժնևում, 29-ը հունվարի, 2016թ.

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները ժամանեցին Ժնև՝ մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին:

17 հոգանոց պատվիրակությունը կազմված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող քաղաքական և ռազմական խմբավորումներից:

Բանակցություններին մասնակցում է նաև սիրիական ընդդիմադիր Բարձրագույն բանակցային կոմիտեի ղեկավարը:

Սաուդյան Արաբիայի ջանքերով ստեղծված այս կազմակերպությունն ավելի վաղ հրաժարվել էր մեկնել Ժնև՝ պահանջելով, որ նախ Դամասկոսը հումանիտար օգնություն հատկացնի կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերին:

Հունվարի 29-ին Ժնևում կայացել են նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի և Դամասկոսի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG