Մատչելիության հղումներ

Մերկել. Պատերազմն ավարտվելուն պես միգրանտները տուն կվերադառնան


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Սիրիայից և Իրաքից Գերմանիա հասած փախստականներն իրենց հայրենիք կվերադառնան, երբ այդ երկրներում ավարտվեն ռազմական գործողությունները: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով իր ղեկավարած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպանը:

Մերկելը նշել է, որ դեռևս 1990-ականներին նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած ռազմական գործողություններից Գերմանիա փախչածների 70 տոկոսը հայրենիք է վերադարձել:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդագրությունում Մերկելի այս հայտարարությունը գնահատվել է կանցլերին բացահայտ քննադատողներին հանգստացնելու փորձ:

Գերմանիան վերջին մեկ տարում ընդունել է ավելի քան մեկ միլիոն փախստական: Մերկելի ընդդիմախոսները պնդում են, որ Գերմանիայի կառավարությունը չպետք է նման մեղմ ձևով մոտենա դեպի Եվրոպական միություն ձգտող միգրանտների խնդրի լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG