Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը այցելել է 2015-ի ուսումնական արդյունքներով լավագույնը ճանաչված զորամաս


Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներից մեկում:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորամասի շարահրապարակում անցկացված հանդիսավոր միտինգի ընթացքում պաշտպանության նախարարը զինանձնակազմին շնորհավորել է Բանակի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել անձնուրաց ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։

Միջոցառման ավարտին, որպես 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասի, պաշտպանության նախարարը հանձնել է պատվո դրոշ, ինչպես նաև Բանակի օրվա առթիվ բարեխիղճ ծառայության համար գերատեսչական մեդալներով պարգևատրել մի խումբ զինծառայողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG