Մատչելիության հղումներ

logo-print

Էգեյան ծովում փախստականների հերթական նավակն է խորտակվել, զոհվել է 33 մարդ


Միջերկրական ծովում նավաբեկությունից փրկված միգրանտներ, 20-ը ապրիլի, 2015թ.

Միջերկրական ծովում նավաբեկությունից փրկված միգրանտներ, 20-ը ապրիլի, 2015թ.

Այս գիշեր Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է դեպի Հունաստան ուղևորվող փախստականների հերթական նավակը․ զոհվել է 33 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։

Թուրք փրկարարներին հաջողվել է փրկել 75 մարդու, նրանք հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից և Մյանմարից են։

Միայն այս տարի նավակներով Թուրքիայից Եվրոպա ուղևորվելու ճանապարհին 218 մարդ է մահացել։

Սիրիայում 2011 թվականին քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր Թուրքիան ավելի քան 2,5 միլիոն փախստական է ընդունել։ 2015 թվականին Եվրամիությունը 3 միլիոն եվրո է տրամադրել Անկարային, պայմանով, որ գումարները կծախսվեն փախստականներին տեղավորելու և սահմանների հսկողությունը խստացնելու համար, որպեսզի կանխվի փախստականների հոսքը դեպի Եվրամիության երկրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG