Մատչելիության հղումներ

Չինաստանում հաջողվել է փրկել փլուզված հանքավայրում մեկ ամիս անցկացրած հանքագործներին


Տեսարան Չինաստանի մայրաքաղաք Պեկինից, արխիվ
Տեսարան Չինաստանի մայրաքաղաք Պեկինից, արխիվ

Չինաստանում հաջողվել է փրկել 4 հանքագործների, ովքեր 36 օր են անցկացրել գիպսի փլուզված հանքում։ Այս փրկարարական աշխատանքը շատերը «հրաշք» են համարում։

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած փլուզման ժամանակ հանքավայրում 29 հանքագործ է եղել։ Նրանցից 11-ին հաջողվել էր դուրս բերել վթարի հաջորդ օրը, չորս մարդ, փաստորեն, փրկվեց երեկ, մյուսները շարունակում են կորած մնալ։

Փրկարարները հանքագործներին հայտնաբերել էին դեռ դեկտեմբերի 30-ին և կարողացել էին բացել փոքրիկ թունել՝ նրանց սնունդ ու ջուր փոխանցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG