Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել ճանաչել Պաղեստինի պետությունը


Իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորման հարցով խաղաղ բանակցությունների տապալման դեպքում Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։

Ֆրանսիան նաև ցանկություն է հայտնել հովանավորել իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորմանն ուղղված միջազգային համաժողովը, որը պետք է տեղի ունենա այս տարվա գարնանը։ Համաժողովին մասնակցելու են պաղեստինյան և իսրայելական կողմերը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը և արաբական պետությունները։

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը ողջունել է Ֆրանսիայի հայտարարությունը։ Իսրայելը, մինչդեռ, սառնությամբ է արձագանքել։

Իսրայելի դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, թե Ֆրանսիայի հայտարարությունը նշանակում է, որ Փարիզը «մեծացնում է» բանակցություններում Պաղեստինի համաձայնությունից հրաժարվելու հավանականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG