Մատչելիության հղումներ

Թուրքիան ԵՄ-ից հավելյալ ֆինանսական օգնություն է պահանջում միգրանտների խնդիրը լուծելու համար


Փախստականներ Եվրոպայում, արխիվ

Փախստականներ Եվրոպայում, արխիվ

Թուրքիան Եվրամիությունից հավելյալ ֆինանսական օգնություն է պահանջում միգրանտների ճգնաժամով պայմանավորված խնդիրները լուծելու համար։

Գերմանական Die Welt-ը, վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է, որ Անկարան պահանջում է 5 միլիարդ եվրո, այն դեպքում, երբ Բրյուսելը պատրաստ է հատկացնել միայն 3 միլիարդ։

Ավելի վաղ Եվրամիությունը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիային 3 միլիարդ եվրո հատկացնել փախստականներին աջակցելու համար՝ պայմանով, որ Թուրքիան պետք է կանխի դեպի Եվրոպա ձգտող միգրանտների հոսքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG